Իմ և լուրջ վերլուծաբանների համոզմամբ, Նիկոլ Փաշինյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կապ են հաստատել Ադրբեջանի իշխանությունների հետ, Եվլախում հարձակում է տեղի ունեցել հայկական դիրքերի վրա, թուրքերը կարողացել են մեկ դիրք գրավել: Ինչից հետո Քոչարյանի անմիջական հանձնարարությամբ դիրքերը վերականգնվել են: Այս մասին դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայոց ազգային դաշինք» նախաձեռնության նախագահ Արմեն Մինասյանը:
Այս պահին դատարանի մոտ երկու ակցիա է իրականացվում՝ հանուն Քոչարյանի և ընդդեմ Քոչարյանի: Մինասյանը Քոչարյանի կողմնակիցների ակցիայի նախաձեռնողներից է:
Մինասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ 2008 թվականին երկրի ղեկավարությունն առաջին հերթին զբաղված է եղել մարտական դիրքերով:
Նրա խոսքերով, Տեր-Պետրոսյանի հետագա հայտարարություններից եզրահանգման են եկել, որ այս ամեն ինչն արվում է «խաղաղության» գնալու համար. «Մենք դա ենք հասկանում»: