Ապրիլի 14-ից «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնարկել է նոր մանկական երաժշտական մրցույթ, որ կոչվում է I LIKE IT:13-ամյա Լևոն Սահակյանը դեռևս կույր լսումների ժամանակ հիացրեց ժյուրիի անդամներին՝ իտալական հայտնի «Parlami D’Amore» երգով: Նա որպես մարզիչ ընտրեց Սոնա Ռուբենյանին:
Երկրորդ փուլում Լևոնը կատարել է Եվրատեսիլ 2017-ի հաղթող Սալվադոր Սոբրալի «Amar pelos dois» երգը: Տղան իր կատարմամբ կրկին հիացրեց հանդիսատեսին և հուզեց Սոնա Ռուբենյանին: Վերջինս խոստովանեց, որ դեռևս կույր լսումների ժամանակ, երբ լսել է տղայի կատարումը, սեղմել է կոճակը, որ անցնի հաջորդ փուլ և երգի հենց այս երգը:Տեսանյութը դիտեք ստորև.