Ռուսաստանի «Առաջին ալիքը» պարզաբանել է «Голос.Дети»-ի արդյունքները չեղյալ համարելու իր որոշումը՝ միջանկյալ ներկայացնելով վերահաշվարկի արդյունքները: Հաշվարկների արդյունքներում պարզվել է, որ երեխաների հեռուստաշոուի քվեարկության ժամանակ արտաքին միջամտություն է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է РБК-ն:
Հիշեցնենք, որ «Голос.Дети»-ում հաղթող է ճանաչվել երգչուհի Ալսուի և հայտնի գործարարի դուստր Միկելա Աբրամովան:
«Արդյունքների վերահաշվարկի արդյունքում պարզ դարձավ, որ քվեարկության ժամանակ արտաքին միջամտություն է տեղի ունեցել»,- ասել է «Առաջին ալիքի» ներկայացուցիչը՝ հավելելով, որ վերջնական արդյունքները պատրաստ կլինեն մայիսի վերջին: