Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր դատարանի դահլիճից արված մի շարք լուսանկարներ եմ տեսել, որոնք «համեմված» էին փառաբանվող վերնագրերով՝ «կգնամ կնստեմ» «ուժեղ տղեն պայքարում է» «Նիկոլ, տես թե ինչպես է լինում ղեկավարը» և այլն տոնայնության մեջ:Ես իհարկե չեմ ցանկանում ոչ մեկի անցած ճանապարհը համեմատել, բայց մեղմ ասած անիմաստ քայլ է Նիկոլին դեմ տալ բանտ նստելը կամ իր գաղափարների համար իշխանության հետ դատարանում կռիվ տալը:

Օրը երևի կարելիա եզրափակել Նիկոլի էս լուսանկարով, որը էսօրվա լուսանկարների նման մեկնաբանության կարիք չունի»: