Մոնթե Մելքոնյանի զոհվելու պատճառները Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ ինձ հետ կապելու փորձերը առնվազն զառանցք եմ համարում:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը՝ անդրադառանալով Արցախի տարբեր համայքներում բնակչության հետ ակտիվ հանդիպումներ սկսած Ս. Բաբայանի՝ այդ մասին կատարած հայտարարությանը:
Խոսում է մարտական հրամանատարներից Վանքեցի Յուրայի, հինգերորդ պաշտպանական շրջանի հրամանատար Նորայր Դանիելյանի կամ Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի սպանությունների մասին: Կա՞ մեկը, որ այդ ժամանակներում ապրում էր Արցախում ու կառարկի, որ Սամվել Բաբայանը բացարձակ իշխանություն ուներ: Այսինքն ուզում էր, որ այդ սպանությունները բացահայտվեին և չէ՞ր կարողանում: Իսկ գիտե՞ք ինչու չեն բացահայտվել, որովհետև այդ բոլոր հանցագործությունների մեջ ինքն անձամբ մեղսակից էր: Ու այսօր նրա ցինիզմն այն աստիճանի է հասել, որ մայրաքաղաքի կենտրոնում Հանրապետության նախագահի նկատմամբ տեռորի կազմակերպման մասին ևս հրապարակավ հերքում է, թե իբր ինքը դրա հետ կապ չի ունեցել… Որ իր ամենակարողության ժամանակներում Արցախում տիրող ամենաթողության, իրականացվող ամենօրյա ճնշումներից ու բռնություններից տեղյակ չէր»,- ասել է Վիտալի Բալասանյանը և համոզմունք հայտնել, որ իրավական դաշտում Ս. Բաբայանը, այնուամենայնիվ, պատասխանատվություն կկրի իր կատարած ու անպատիժ մնացած հանցագործությունների համար:
Մանրամասները՝ այստեղ