Թիվ N զորամասի դասակի հրամանատար, կոչումով ավագ լեյտենանտ, Գևորգ Դավայանը գտնվելով մարտական հերթապահությունում, վիճաբանության մեջ է մտել զինծառայող շարքային Վելիցյանի հետ,որի ընթացքում անցել է պաշտոնական լիազորությունների սահմանները՝ խստապահանջ սպայի տպավորություն թողնելու և որպես հրամանատար ինքնահաստատվելու շարժառիթներով հարվածել շարքային Տարոն Վելիցյանի դեմքին`պատճառելով առողջության թեթև վնաս:
Հրամանատարի գործողություններին նման իրավական գնահատական է տվել նախաքննական մարմինը՝ նրան մեղադրանք առաջադրելով ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով։ Այս մասին հաղորդում է pastinfo.am կայքը: Ի դեպ, շարքայինին ևս մեղադրանք է առաջադրվել՝ հրամանատարի հետ վիճաբանության մեջ մտնելու և իր նկատմամբ պետ հանդիսացող ավագ լեյտենանտ Գևորգ Դավայանի կրծքավանդակին բռունցքով հարվածելու համար՝ 358-րդ հոդվածի 1-ին մասով։
Ավելին, շարքայինը նաև կալանավորվել է, իսկ հրամանատարի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գործը քննում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը: