Այսօր՝ մայիսի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 93 կմ հատվածում մարդատար ավտոբուս է այրվում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, փրկարարներն ավտոբուսում գտնվող քաղաքացիների հետ մարել են ПАЗ մակնիշի 996 OZ 61 համարանիշի ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Ավտոբուսում էլ գտնվելիս են եղել Կապանի դպրոցներից մեկի ուսուցիչներն ու աշակերտները, ովքեր մեկնում էին էքսկուրսիա։