Այսօր Հայաստանը համարվում է աշխարհի միակ պետությունը, ում սպառնում են պատերազմները, իսկ դրա սկսվելը միայն մի քանի ամիսների հարց է:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի հայտարարություն արեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նրա խոսքերով` միջազգային տեսանկյունից պատերազմով սպառնալն անընդունելի երևույթ է:
«Ինչով են սա բացատրել Հայաստանի իշխանությունները: Ի պատասխան ասել են, թե մենք ինքնորաշման կողմանկիցներ ենք, բայց այս իշխաբությունները չեն գիտակցում, որ մարդկային կորստի վտանգն ավելի մեծ է, քան ինչ-որ տարածքներ կորցնելը», նշեց Հայրիկյանն ավելացնելով, որ Հայաստանն ունի միջազգայնորեն ճանաչված 80 տոկոս տարածք, որը գտնվուն է Թուրքիայի և Ադրբեջանի տիրապետության տակ:
«Կառավարության կողմից երբևէ չի մատուցվել այն ճշմարտությունը, որ եթե Հայաստանը տարածքներ է վերցրել, ապա դրանք եղել են միայն իր տարածքները, քանի որ մեր իշխանությունը տգետ է, իսկ առավել տգետ է եղել առաջին նախագահը, հետևաբար կարող ենք բացատրել ներկայիս իրավիճակի առկայությունը: Իշխանությունները միշտ գործակալ են եղել Ռուսաստնաի համար, քանի որ այս մասին խոսելը կվնասեր Ռուսաստանին»,-այսպիաի գնահատական տվեց ԱԻՄ առաջնորդը:
Անդրադառանլով Ռուսաստանի` Ադրբեանին զենք վաճառելուն, Հայրիկանը նշեց, որ սա նման է այն երևույթին, որ ռուսները գան Հայաստան և հայ աղջիկների միջոցով մարմնավաճառության բիզնես սկսեն:
«Դաշնակցի կողմից սա հանցավոր գործողություն է: Ռուսաստանը փորձել է հասկացնել, որ Հայաստանը ստրուկ էր, և ստրուկ էլ կմնա« իսկ մեր առաջնորդը պետք է համարձակություն ունենար և ասեր, որ վերջ տան և իրենց փասափուսեն հավաքեն և հեռանան մեր երկրից և նրանց հետ կնքված բոլոր պայմանագրերը չեղյալ հայտարարեր», ասաց Հայրիկյանն ավելացնելով, որ անհրաժետ եզրակացություններ դեռ չեն արվել, այդ պատճառով էլ մի քանիսը կամ ոմանք նախընտրում են ստրուկ մնալ: