Մայիսի 1-ին սրտի կաթված ստացած «Պորտու»-ի դարպասապահ Իկեր Կասիլյասի կինը՝ մարզական լրագրող Սառա Կարբոնյերոն հայտարարել է, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել։
«Մենք դեռ ուշքի չէինք եկել նախորդ վախից, երբ կյանքը մեզ կրկին զարմացրեց։ Մի քանի օր առաջ բժշկական հետազոտության ժամանակ ինձ մոտ չարորակ քաղցկեղ հայտնաբերեցին, և ես ենթարկվեցի վիրահատության։ Բարեբախտաբար, ամեն ինչ լավ ընթացավ։ Մենք ժամանակին ենք արձագանքել հիվանդությանը։
Ես հանգիստ եմ և համոզված, որ ամեն ինչ լավ է լինելու։ Գիտեմ՝ պայքարի ճանապարհը երկար է լինելու, սակայն այն ուրախ վերջաբան է ունենալու։ Ընտանիքս ու ընկերներս, ինչպես նաև հիանալի բժիշկներն աջակցում են ինձ։
Խնդրում եմ իմ գործընկեր լրագրողներին հարգանք և ըմբռնում ցուցաբերել ինձ և ընտանիքիս համար այս բարդ շրջանում»,- գրել է նա՝ ինստագրամյան իր էջում։