Այսօր կառավարություն նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը դիմելով նախարարներին ասաց, որ եկել է պատասխան տալու ժամանակը:

Ըստ նրա` կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած խորրդակցությունից հետո, ֆինանսների նախարարությունն ուսումնասիրել է, թե ինչպիսին է վիճակն այսօր:  Տ. Սարգսյանի խոսքով՝ ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, բազմաթիվ պաշտոնյաներ անցել են վերապատրաստման: 

«Այսուհետ չափազանց խիստ ենք լինելու ցանկացած խախտման վերաբերյալ»,- հայտարարեց Տ. Սարգսյանը` ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանին հանձնարարելով, որ յուրաքանչյուր ստուգումից հետո պետք է ակտեր կազմվեն և բացահայտումներն ուղարկվեն իրավապահ մարմիններին: