ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր կառավարության նիստի սկզբում հայտարարեց, որ այս տարի ևս բավականին բարձր բերքատվություն է լինելու:

Նրա խոսքով՝ ոլորտում արդեն արձանագրվել է 1.3 տոկոսի աճ՝ անցած տարվա համեմատ:

Նախարարը տեղեկացրեց, որ մթերումները շարունակվում են, աշխատանքնեևր են տարվում դեղձի ու խաղողի մթերումները կազմակերպելու համար, այս առումով խնդիրներ չեն առաջանա:

«Բարձր բերքատվություն ենք սպասում նաև կարտոֆիլի գծով, այնքան, որ լրիվ բավարարվի ներքին պահանջարկը և մի մասն էլ արտահանվի»,- ասաց Ս. Կարապետյանը:

Ըստ նրա՝ այս տարի մթերվել է արդեն մոտ 4500 տոննա ծիրան՝ անցած ամբողջ տարվա 2260-ի փոխարեն, արտահանվել մոտ 12 հազար տոննա՝ անցած ամբողջ տարվա նույն ծավալի դիմաց: