Այն ինչ-որ հիմա նախարարներն անում են նորմալ է: Ընդդիմության բավականին թուլացած պայմաններում, իշխանության թևերը ձգտում են պահպանել իրենց դիրքերը հետագա գահի ժառանգորդի համար: Այսօր կայացած ասուլիսում անդրադառնալով ՎՊ հաշվետվության արձագանքներին, այսպես արձագանքեց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը, ավելացնելով, որ որպես այդպիսին ընդդիմություն գոյություն չունի:
«Հիմա այս ընթացքում գնում է զոնդաժ և ով բնից իր գլուխը դուրս հանե` լոմով կստանա գլխին»,-իր խոսքում նշեց քաղ. տեխնոլոգը:
Ըստ նրա` Իշխան Զաքարյանն այստեղ կատարող էր և ավելի շատ հարված ստացավ Հովիկ Աբրահամյանը, հետագայում միգուցե ստանա նաև վարչապետը:
Նա ավելացրեց նաև, որ ով անի քայլ, նա էլ հարված է ստանալու:
Թո ով է հարվածողը հարցին, Կարեն Քոչարյանը պատասխանեց.
«Հարվածողը հարվածողն է»:
Անդրադառտնալով Իշխան Զաքարյանի հնարավոր հրաժարականին, նշեց.
«Հայաստանում էտպես է, աչքս տեսնի, մնացած խոսակցություններին չեմ հավատում, եթե հանելու լինեին կհանեին»:
Կարեն Քոչարյանը նաև նշեց, որ հնարավոր չէ, որ բյուջեի 70 տոկսոը լինի ռիսկային, ավելացնելով, որ ռիսկեր կան, բայց ոչ այդ չափերով:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա շոու էր, նա պատասխանեց, որ քաղաքականությունը շոու է և ոչ միայն Հայաստանում:
Սակայն ըստ քաղաքական տեխնոլոգի` մեզ մոտ կա դերասանական խաղի ցածր որակ: