Դանիայի օդանավակայանի մուտքի մոտ կա հատուկ վայր հրաժեշտի համբույր համար: Այստեղ սիրահար զույգերը կարող են վերջին անգամ թռիչքից առաջ համբուրել միմյանց: Համաձայն տեղադրված նշանի համբույր ժամանակը չի կարող տևել երեք րոպեից ավել: Համբույրի գոտին Օլբորգում գոյություն ունի արդեն հինգ տարի, սակայն համբույրի սահմանափակումը մտցրել են վերջերս, այն բանից հետո,երբ բազմաթիվ զույգերի պատճառով հերթեր են առաջացել:Այս մասին նշել է օդանավակայանի տնօրեն Սերեն Սվենդսենը:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պատժամիջոցներ կկիրառվեն օդանավակայանի կանոնները խախտողների նկատմամբ: Չնայած եթե սիրահար զույգերը թռիչքից առաջ ցանկանում են երկար համբուրվել, նրանք կարող են թռնել Լյուքսեմբուրգի օդանավակայանից, ոտեղ համբույրը կարող է տևել մոտ կես ժամ: Այս մասին հաղորդում է Утро.ru-ն: