Գիտնականները պնդում են, որ մարդիկ խմում են ոչ թե վատ կյանքի, այլ մեծ խելքի պատճառով: Երկու զուգահեռ հետազոտական խմբեր Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի համալսարաններից հաստատել են այն հիպոթեզը, համաձայն որ միջինից բարձր IQ ունեցաղ մարդիկ ավելի հակված են ալկոհոլի շահագործմանը:Այս մասին հաղորդում է RT գործակալությունը: 

Փորփի մասնակիցներին բաժանվել են մի քանի խմբի համապատասխան ինտելեկտուալ զարգացվածության գործակցի: Արդյունքում պարզվել է, որ ավելի խելացի կամավորները մյուսներից ավելի հաճախ են օգտագործել խմիչք: Միջին ինտելեկտ ունեցող մարդիկ ավելի քիչ կախում են ունեցել ալկոհոլից:

Ավելին՝ գիտնականները պնդում են, որ խելացի մարդիկ ոչ միայն ավելի հաճախ են խմում, այլև գերազանցում են քանակով: Այսինքն՝ մեկ երեկոյի ժամանակ կարող են մի քանի անգամ ավելի շատ խմել, քան մարդկանց մեծամասնությունը:

Գիտական տեսանկյունից բացատրել այդ կախվածությունը գիտնականները դեռ չեն կարողանում: Ալկոհոլի օգտագործման քանակի և մտավոր զարգացվածության աստիճանի կախվածությունը դեռ մինչև վերջ չի ուսումնասիրվել:

Միաժամանակ ավելի վաղ հետազոտությունները ցույց են տվել, որ հղի կնոջ կողմից ալկոհոլի օգատագործումը մի մակարդակով իջեցնում է IQ-ն իրենց ապագա երեխայի մոտ: Բժիշկները նաև խորհուրդ են տալիս ապագա հայերերին մի քանի ամիս հեռու մնալ ալկոհոլից: