Հակահեղափոխական օգտատերերն այս փաստն օգտագործում են Փաշինյանի դեմ՝ նշելով, որ Թուրքիայում շուտով ռազմական գործողություններ են լինելու և վարչապետն իր որդուն բերել է Հայաստան։ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել էր, որ զինվորները միշտ էլ տեղափոխվում են ծառայության ընթացքում տարբեր շրջաններ.«Մեր զինվորները տարբեր դասընթացների, հավաքների համար կարող են տարբեր տեղեր տեղափոխվել։ Ամեն ինչ չէ, որ պետք է մեկնաբանվի»»։
«Սասնա ծռեր» խմբավորման համակիր Սյուզաննա Սիմոնյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Աշոտ Փաշինյանի՝ Արցախից Սովետաշեն տեղափոխվելու կապակցությամբ հակահեղափոխականների բարձրացրած աղմուկին, գրել է. «Վայնասուն մի կապեք, լավ է արել տեղափոխել է: Ձեզ լավ ենք ճանաչում: Քիչ մարդու գլուխ չեք կերել:
Այս խառը օրերին էդ երեխային Արցախում պահելը սխալ է»: