Լրագրող Ոսկան Սարգսյանը գրել է. «Օրինավորների և կոռուպցիոներներիի հակադրությունը արհեստականորեն, մանիպուլյացիոն կերպով տեղափոխվել է Հայաստան-Արցախ հակադրության, իբր միայն արցախցի ծագումով նախագահները և Արցախի ղեկավարություն էր կոռումպացված։ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը միայնակ չեն Հայաստանում զբաղվել իրենց սև գործերով, Հայաստանում շատ-շատերը, այդ թվում՝ իրավապահները գիտեին, թե ուր է գնում Արցախին ՀՀ պետբյուջեից ամեն տարի հատկացվող պետական սուբվենցիայի մեծ մասը։ Ամենավտանգավորը կես ճշմարտությունն է, ընտրովի արդարադատությունը»։