Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում կոնֆլիկտ է սկսվել: Գրում է Showbiz Spy կայքը:

Քեմբրիջի դքսուհին և իր ամուսինը իրենց փոքրիկին ցանկանում են անվանել Դիանա` Ուիլյամի հանգուցյալ մոր պատվին: Սակայն Անգլիայի թագուհին` Էլիզաբեթ 2-րդը, դեմ է: Թագուհին իրավունք ունի հասատաել կամ չհաստատել ապագա թագաժառանգների անունները: Նրա որոշումը իսկական ընտանեկան վեճի առիթ է դարձել:

Ուիլյամը օգնություն է խնդրել հորից, սակայն վերջինս ասել է, որ մտադիր չէ մասնակցել այդ վեճին: Արքայազն Չարլզը հասկանում է իր որդու հարգանքը մոր հանդեպ, սակայն նշել է, որ թագուհին իր որոշումները երբեք չի փոխում: