ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ խայտառակ դեպք է տեղի ունեցել: Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն «Մարդու իրավունքների պահպանումը և պաշտպանությունը «սառեցված հակամարտությունների» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանը, դատապարտելի հայտարարությամբ հանդես եկավ: Այս մասին հայտնում է yerkir.am-ը:

 Նա հայտարարեց, որ «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոս՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», եւ որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ է»։ Սույն տիկինը մեր իսկ խորհրդարանում մեր երկիրը որակեց որպես «ագրեսոր երկիր»:

 Ուշագրավ է, որ տիկնոջ ելույթից հետո խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք ծափահարեցին։

 Ի պատասխան տիկնոջ ապատեղեկատվությանը, արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա նախ կոչ արեց չօգտագործել խորհրդաժողովը եւ Հայաստանի խորհրդարանի ամբիոնը՝ սուտ տեղեկատվություն տարածելու համար, հետո հայտարարեց. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի' փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն։ Ես կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման։ Այսպիսի հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարևանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին։ Ես համարում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններում»:

 

Շարունակությունն` այստեղ: