Հարավային Կալիֆորնիայի բնակիչները այս ամառ երկնքում կարող են տեսնել երկաթե մարդուն և Superman-ին: Ընդ որում նրանք լինելու են իրական չափսերի:

Այս կերպարները դիզայներ և ինժեներ Օտտո Դեֆենբախի և նրա բիզնեսընկերոջ՝ Էդա Հենլիի աշխատանքի արդյունքն են: Սկզբում նրանք հիմնադրել են ռադիոկառավարվող ինքնաթիռների կազմակերպություն: Սակայն հետագայում պարզել են, որ գերհերոսները և մարդկանց այլ կերպարները ավելի լայն ճանաչում ունեն: Այս մասին հաղորդում է NTDtv-ին:

Տարբեր նյութեր փորձարկելով` գիտնականները ի վերջո ընտրել են պենոպլաստը: Նրանց թռչող կերպարները չեն սահմանափակվում միայն արդեն ավարտված հերոսներով: Իրենց վեբ կայքում նրանք գրել են հետևյալը «Եթե դուք կարողանաք դա պատկերացնել, մենք կարող են նրան ստիպել թռնել»:

Միաժամանակ նրանք չեն ցնականում իրենց արտադրանքները բաց թողնել զանգվածայաին արտադրության, քանի որ նշում են, որ իրենց աշխատանքներում շատ անհատական են:

Այնպես որ Սուպերմենը և Երկաթե մարդը, ինչպես նաև ծովափնյա գեղեցկության մրցույթի հաղթող միսս Էմերսոնը թռչում են օդում եզակի օրինակով: