Լիվերպուլի գլխավոր մարզիչ Բրենդին Ռոջերսը դեռևս շարունակվում է հետաքրքրվել հարձակողական կարգի խաղացողի տրանսֆերի հարցի շուրջ, որը կարող է լինել Շախտյորի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, սակայն ակումբները չեն կարողանում համաձայնության գալ տրանսֆերային հարցի շուրջ:

Sport.co.uk սպորտային կայքը նշում է, որ բանակցությունների խնդիրը առաջանում է այն պատճառով, որ ուկրաինական կողմը անընդհատ փոխում է հայ խաղացողի համար գինը: Միևնույն ժամանակ Լիվերպուլը պատրաստ է վճարել 20 մլն ֆունտ Մխիթարյանի համար, եթե խաղացողի պայմանագրում հենց այդքան փոխհատուցում է պահանջվում:

Բացի հարձակողական կարգի ֆուտբոլիստից, Ռոջերսը հետաքրքրված է նաև պաշտպանի ձեռք բերմամբ: