Միավորված արաբական էմիրությունների բնակիչ Օմար Բորքան ալ Գալան, որը ամբողջ աշխարհում հայտնի է դարձել, իր «չափազանց գեղեցիկ» լինելու պատճառով Սաուդյան Արաբիայից իր արտաքսմամբ, պատմել է կոնֆլիկտի իրական պատճառի մասին:
Ալ Գալան պատմել է, որ այս ամբողջ խառը պատմությունը առաջացել է մի պատճառով: Նրան արտաքսել են ոչ թե չափազանց գեղեցիկ լինելու պատճառով, այլ «համարձակ պարերի պատճառով, որով ցնցել է տեղի կանանց»:
«Ես հայտնվել եմ ոչ ճիշտ վայրում, ոչ ճիշտ պահին»,- հայտարարել է ալ Գալան:
Ալ Գալայի արտաքսման պատմությունը՝ չափազանց գեղեցիկ լինելու պատճառով, նրան հայտնի է դարձել ամբողջ աշխարհում, իսկ նրա օգտատերերի թիվը Facebook-ում գերազանցել է մեկ միլիոնը: