Christie's հաջորդ աճուրդը նվիրված է լինելու Քեյթ Մոսին: Սեպտեմբերին վաճառքի են հանելու հայտնի թոփ մոդելի լուսանկարների, նկարների, կոլաժենրի և քանդակների հավաքածուն: Աճուրդը վարելու է հայտնի կոլեկցիոներ Գերտ Էլֆերինգը: «Քեյթ Մոսը այս աճուրդի հերոսուհին է և ներշնչանքի աղբյուրը»,- նշել է նա և ավելացրել. -Սակայն ամբողջ կարևորությունը համաշխարհային ճանաչում ունեցող նկարիչներն են, որոնք ստեղծել են այս նկարները: Քեյթը մեր ժամանակի իսկական մուսա է, և մենք դեռ երկար ժամանակ կնայենք նրա պատկերները թանագրաններում և մասնավոր հավաքածուներում»:
Աճուրդից մի քանի օր առաջ՝ սեպտեմբերի 21-24-ը, բոլոր նմուշները կցուցադրվեն Լոնդոնի բնակչության համար: Ցուցադրության նմուշների մեջ կան այնպիսի հայտնի վարպետների գործեր, ինչպիսիք են Յուրգեն Թելլերը, Մարիո Տեստինոն, Նիք Նայթը և այլ անվանի մարդիկ: