Ամսականների ժամանակ կանայք բազմաթիվ խնդիրների հետ են բախվում։ Բացի տրամադրության անկումներից և ցավային զգացողություններից՝ շատերիս մոտ զգայուն է դառնում կուրծքը, փորն է մեծանում, դեմքին պզուկներ են հայտնվում, սրտխառնոց և գլխացավ է նկատվում։
Այս օրերի հետ կապված բազմաթիվ միֆեր կան, թե ինչ է կարելի և ինչ չի կարելի անել, բայց դրանցից ոչ բոլորն են ճշմարիտ։
1. Չի կարելի վաննա ընդունել. միֆ է
Չնայած հակառակ կարծիքին՝ ամսականների ընթացքում վաննա ոչ միայն կարելի է ընդունել, այլև խորհուրդ է տրվում։ Դա կարող է թեթևացնել դաշտանային սպազմները և թուլացնել մկանային լարվածությունը։ Վաննան հակացուցված է միայն առատ արյունահոսության և նորագոյացությունների դեպքում (կիստաներ, լեյոմիոմաներ)։
2. Չի կարելի որոշակի մթերքներ ուտել. ճիշտ է
Որոշ մթերքներ ցանկալի է բացառել դաշտանի օրերին. դրանք կարող են ուժեղացնել ախտանիշները։ Դրանք են՝
Սուրճ,
Կաթնամթերք,
Յուղոտ և կծու սնունդ,
Կոնֆետներ և շաքար պարունակող այլ մթերքներ։
3. Չի կարելի սպորտով զբաղվել. միֆ է
Ինչպես և վաննայի դեպքում, վարժությունները ոչ միայն հակացուցված են այդ օրերին, այլև օգտակար են։ Սակայն լավ կլինի մոռանալ ուժային վարժությունների մասին։
4. Չի կարելի անալիզներ հանձնել. ճիշտ է
Դաշտանի օրերին կնոջ արյան բաղադրությունը որոշակի փոփոխությունների է ենթարկվում, ինչի պատճառով տարբեր անալիզների պատասխանները կարող են իրարից տարբերվել։
5. Չի կարելի լողալ. միֆ է
Ինչպես արդեն նշեցինք, ֆիզիկական ակտիվությունն այդ օրերին մեղմում է ցավային և տհաճ զգացողությունները, և լողն էլ այդ առումով հրաշալի ընտրություն է։ Իհարկե, պետք չէ մոռանալ հիգիենայի միջոցների մասին։ Տամպոններն այս դեպքում ամենահամապատասխան տարբերակն են։
6. Չի կարելի դիմանալ ցավին, եթե այն երեք օրից ավել է տևում. ճիշտ է
Սպազմները ամսականների օրերին լրիվ նորմալ են համարվում, սակայն եթե դրանք 2-3 օրից ավել են տևում, ապա անպայման դիմեք բժշկի։