Աննա Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տարեդարձից լուսանկարներ է հրապարակել և գրել․
«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում:
Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ:
Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resort և հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ»։