Երկու օր առաջ Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում մահացած 12–ամյա Արևիկ Պողոսյանը 2019թ.–ի ապրիլին Գյումրիում անցկացված «Վերածնունդ» միջազգային XI մրցույթ–փառատոնի հաղթող էր։

«Աղջիկն իր դաշնամուրի ուսուցչուհու հետ միասին եկել է Երևան` մասնակցելու «Նոր անուններ» նախագծի գալա–համերգին։ Նա երկու ամիս առաջ ընտրվել էր մասնակցության համար` որպես լավագույն կատարող այդ տարիքային խմբում։ Նա պետք է կատարեր չորս ձեռքով ստեղծագործություն դաշնամուրի համար», – ասաց Ղարիբյանը։

Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ այս փուլում աղջկա մահվան նախնական վարկածներ չկան։

«Այս փուլում իրականացվում է դատաբժշկական փորձաքննություն, որով կորոշվի մահվան պատճառը», – հայտնեցին գերատեսչությունից։