Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթացող Norway Chess սուպերմրցաշարում հունիսի 6-ին տեղի կունենա երրորդ տուրը։ Հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը սեւ ֆիգուրներով կմրցի միանձնյա առաջատար, ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ։
Մրցակարգով դասական պարտիայում հաղթող չունենալու դեպքում, նշանակվում է կայծակնային խաղի «արմագեդոն» պարտիա, որի հաղթողը ստանում է 1 միավոր։ Դասական պարտիայում հաղթանակի համար տրվում է 2 միավոր։
Տուրը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։