Պորտուգալիայում անցկացվող ֆուտբոլի ՈւԵՖԱ Ազգերի լիգայի եզրափակիչ փուլում հունիսի 6-ին կիսաեզրափակիչի հանդիպումը կանցկացնեն Հոլանդիայի եւ Անգլիայի հավաքականները։
Բուքմեյքերները չնչին առավելություն տալիս են անգլիացիներին, որոնց հաղթանակի հավանականությունը ստացել է 2․50 գործակիցը։ Հոլանդիայի հավաքականի հաղթանակը գնահատվում է 2․75, ոչ ոքին՝ 3․10 գործակցով։
Հոլանդիա - Անգլիա հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։
Հունիսի 9-ին կայանալիք եզրափակիչի առաջին ուղեգիրը նվաճել էր Պորտուգալիայի հավաքականը, որը Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ 3։1 հաշվով հաղթել էր Շվեյցարիայի թիմին։