«Թվիեթերում» ակտիվորեն տարածվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա մասնակցությամբ մի տեսանյութ:
Մասնավորապես, այն հրապարակվել է Tina #LecoNão էջում:
Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում աղջիկը, կարճատև երկխոսությունից հետո, վեր է կենում անկողնուց և մի քանի հարված հասցնում ֆուտբոլիստին` բղավելով. «Ես կհարվածեմ քեզ, քանի որ երեկ դու ինձ ցավ ես պատճառել և այստեղ թողել մենակ»:
Նշենք` մոդել Նաջիլա Տրինդադին, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ, փոխել է ցուցմունքը:
Նա նշել է, որ Փարիզի հյուրանոցում Նեյմարի հետ մտերմությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ, բայց հետո ֆուտբոլիստն ուժ է կիրառել ու հարվածել նրան: