Սյունիքի մարզպետի պաշտոնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ առաջարկել է նշանակել Վահե Հակոբյանին:
Այս մասին ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս հայտնեց, որ առաջարկն ընդունվել է միաձայն:
Նա նշեց, որ քննարկվել են ներկուսակցական և ներքաղաքական հարցեր և քանի որ մի քանի շաբաթ նիստ չէր գումարվել, այդ պատճառով երկար տևեց:
Նշենք, որ Վահե Հակոբյանը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր է և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային» կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանի որդին: Մամուլը հաճախ էր անդրադառնում նրա և Սուրեն Խաչատրյանի լարված հարաբերությունների մասին: