Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ Աթենքի «Օլիմպիական» ստադիոնում կհյուրընկալվի Հունաստանի թիմին։
Բուքմեյքերները ֆավորիտ են համարում Հունաստանի հավաքականին, որի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 1․40 գործակցով։ Հայաստանի հավաքականի հաղթանակի գործակիցն է 8․50, ոչ ոքին՝ 4․10։
Հունիսի 11-ին կայանալիք հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։