«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի հարձակվող Դավիթ Վիլյային երիկամների սուր ցավերով շտապ հիվանդանոց են տեղեփոխել: Հայտնել է ակումբի մամլո ծառայությունը:

Մոտ ժամանակներում երիկամների քարերը հեռացնելու նպատակով ֆուտբոլիստը բուժման հատուկ կուրսեր է անցնելու:

Ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ հիվանդության պատճառով Վիլյան կարող է բաց թողնել մոտ ժամանակներում կայանալիք խաղը: