Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատերազմի անմիջական սպառնալիք չի տեսնում: Նա այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում:

Ի պատասխան հարցին՝ կարո՞ղ են արդյոք լարվածության մեծացումը եւ Ադրբեջանի պերմանենտ զորավարժությունները ռազմական գործողությունների մեկնարկ դառնալ, Հովհաննիսյանը նշեց. «Չի կարելի ոչ մի բան բացառել, բայց նաեւ նախադրյալներ չեմ տեսնում»: Ընդհանրապես Արծրուն Հովհաննիսյանի տրամադրության տակ չկան առաջիկայում նման կանխատեսումների մասին կոնկրետ տվյալներ:


Ինչ վերաբերում է հակառակորդի կողմից սադրանքներին, ապա նման գործողություններն անպատասխան չեն մնում, հավաստիացրեց պաշտպանության նախարարի մամուլի քարտուղարը: