ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նախօրեին խորհրդակցություն է անցկացրել Համահայկական յոթերորդ խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի ներկայացուցիչների հետ։ Զավեշտալի է, որ այս հանդիպմանը մասնակցել է Իշխան Զաքարյանը, ով, ի զարմանս ինձ, դեռևս շարունակում է ղեկավարել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։
Գործադիրի հեղափոխականներին հիշեցնեմ՝ Իշխան Զաքարյանը 1997 թվականին՝ Ռոբերտ Քոչարյանի Հայաստան գալուն պես, նրա հետ սերտաճած, նրա հովանավորությամբ հարստացած, մեր երկիրը թալանած ոճրագործ իշխանության ցցուն ներկայացուցիչ է։
Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին ևս Իշխան Զաքարյանը շարունակել է իր ավարը։
Հիշողություն չունեցողներին հիշեցնում եմ
Ն.Փաշինյան. առանձնատան և Ի.Զաքարյանի կենսագրության համադրությունը ստիպում է մտածել կոռուպցիոն ռիսկերի մասին»: