«Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենայն հայոց փեսա Միշիկը հերթական հոդվածն ա գրել, որտեղ բարիկադները քանդելու, համերաշխության, մարդասիրության կոչ ա անում՝ պնդելով, թե մենք սենց առաջ չենք գնա։ Ամեն ինչ ճիշտ ա ասում։ Բայց կարևոր ա ոչ միայն էն, թե ինչ ա ասվում, այլ նաև էն, թե ով ա ասում։ Անհնար ա գերագնահատել մեդիա դաշտը՝ զուգարանի, երկիրը կրկեսի վերածելու գործի մեջ սույն փեսայի ջանքերը։ Հենց ինքն ա էդ բարիկադները փորել ու հակառակ կողմերում տեղակայել «հայրենասերներին» ու «դավաճաններին», «գրանտակերներին» ու «պետականամետերին» և այլ բազմաթիվ իրական ու հորինած խմբեր։ Հենց նա ա էդ մեդիայի միջոցով փորձել ճնշել (ի դեպ, բավականին արդյունավետ) քաղաքական մտքի ու մշակույթի զարգացումը։ Միքայել Մինասյան, մարդ հավես ունենար, էս ձեր տեքստի եռապատիկի չափով մենակ ձեր կատարած իդեոլոգիական «քաջագործությունների» փաստագրումը կարող էր անել։
Ծուռ հայելիների թագավարությունն ա, էլի։ Ով ա ում ու ինչ ուզում սովորեցնել…
Հոդվածի հղումը՝ մեկնաբանություններում։»: