Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

 

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է հմայիչ ու քնքուշ կերպարում։ Երգչուհին, ով համերգային շքեղ ծրագրով շրջագայում է աշխարհով, կադրում կրում է սեւ վերնաշապիկ, արծաթափայլ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Լիլիթը հեշթեգերում նշել է «մայրամուտ» բառը։

 

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լիլիթ Հովհաննիսյանը ներկայացել էր փիրուզագույն հանդերձանքով։ Նա կրում էր պիջակ ու նույն երանգի գլխարկ։ «Համոզված եմ, որ կիրակի օրը Լիոնում դահլիճը դղրդալու է։ Չէ՞ որ ես արդեն մի քանի անգամ տեսել եմ Լիոնի հանդիսատեսի ցնծությունը ինչ աստիճանի կարող է հասնել»,- գրել էր երգչուհին։