Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանի ԶՈւ-ն խոցել է իրենց քաղաքներից մեկի տունը: Մի քանի օր առաջ լուրջ Աղստաֆայի շրջանում գտնվող զորավարժարանից արձակած հրթիռն ընկել է Գյանջայի նախկին Կոմսոմոլի փողոցի տներից մեկի մոտակայքում։
Ըստ տեղեկության` հրթիռը չի պայթել, զոհեր չկան, սակայն խոցվել է տներից մեկը: Ադրբեջանական կողմն ամեն գնով փորձում է թաքցնել այս լուրը, սակայն արդեն տարածվել են տան և հրթիռի լուսանկարները»: