Կալիֆորնիայի բնակիչ Ջոի Չեսթնաթը, որը ամբողջ աշխարհում հայտնի է որպես «հոթ դոգների ուտող» յոթերորդ անգամ հաղթանակ է տարել այդ ամերիկյան ազգային ուտեստի արագ ուտելու աշխարհի առաջնության ժամանակ: Այս մասին հայտնում է USA Today-ը:

Չեսթնաթը 10 րոպեի ընթացքում կերել է 69 հոթ դոգ: Անցած տարի նրա ռեկորդը եղել է 68 հոթ դոգ:


2013 թվականի աշխարհի առաջնությունը, որը նվիրված է եղել Ամերիկայի անկախությանը, անց է կացվել Նյու Յորքի թերակղզի Կոնի Այլենդում, որը հայտնի է իր ժամանցային կենտրոններով:

29 տարեկան Չեսթնեթին հաղթանական տանել օգնել է իր սիրելին, որը այդ ամբողջ ընթացքում գտնվել է վերջինիս կողքին և քաջալերել իր խոսքերով: Չեսթնեթը արդեն հաղթանակ է տարել նման միջոցառուջմներում, մասնավորապես ժամանակի ընթացքում սենդվիչների և պիցաների ուտելու մրցույթում, իսկ հոթ դոգների ուտելու տեսանկյունից նրան հավասարը չկա: