Երեկ Ազգային Ժողովում տեղի ունեցած «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպան Աուրելիա Գրիգորիուն հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ, որտեղ Հայաստանը անվանել է բռնազավթիչ պետություն:
Кавказский Узел կայքում իր անձնական բլոգը վարող տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը փորձել է պարզել, թե ով է իրականում Գրիգորիուն: Այսպես հայ բլոգերը, հիշեցնելով Գրիգորիուի հայտարարությունը, որտեղ վերջինս նշում է, որ Մոլդովայի մարդու իրավունքների պաշտպանը ավելի լավ է խոսի Մոլդովայի և Մերձդնեստրի մասին, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին, օրինակ է բերում վերջինիս Facebook-յան էջը, որը մեղմ ասած լցված է Ադրբեջանի նկատմամբ սիրով և համակրանքով:
Այսպես սոցիալական ցանցում տեղադրված իր նկարներից մեկում Գրիգորիուն գտնվում է Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում և մեկնաբանել է նկարը «Ողջույն, սիրելի քաղաք Բաքու»:
Մեկ այլ նկարով Գրիգորիուն շնորհավորել է Ադրբեջանի անկախության օրը` մասնավորապես նշելով.« Սիրելի Ադրբեջան, շնորհավորում եմ անկախությանդ օրը»:
Նա իր անձնական էջում տեղադրել է նաև Իլհամ Ալիևի նկարը և վերջինիս հայտարարությունը «Մենք խորը հարգանք ունենա մեր պատմական անցյալի նկատմամբ» :
Մեկ այլ նկարում նա Մոլդովայում Ադրբեջանի դեսպանատան հրավիրված հյուրերի ցանկում է: