Հունիսի 19-ին, ժամը 21.20-ին, «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ Վարդենիսի մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 1-ին պահաբաժնի տեսուչը ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, հերթական շրջագայության ժամանակ նշված պահաբաժնից հայտնաբերել է ապօրինի հատած տարբեր տրամաչափի սոճի տեսակի 6 ծառ:
Ոստիկանությունից հայտնում են, որ Վարդենիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Կարճաղբյուր գյուղի երկու բնակիչ հունիսի 11-ից 12-ն ընկած ժամանակահատվածում նշված մասնաճյուղի Վարդենիսի տեղամասի 1-ին պահաբաժնից սղոցով ապօրինի հատել են 1 հատ՝ 16 սմ, 2 հատ՝ 17 սմ, 1 հատ՝ 20 սմ եւ 2 հատ՝ 21 սմ տրամաչափի սոճի տեսակի ծառեր եւ տեղափոխել նրանցից մեկի առանձնատուն:
Երիտասարդները տվել են խոստովանական բացատրություն:
Հատած ծառերը հայտնաբերվել են նշված առանձնատանը կից կիսակառույց շինությունում եւ ի պահ հանձնվել «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ին:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր: