ՀՀ վարչապետի ավագ դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ օրենսդիր իշխանության տղամարդ ներկայացուցիչը դիմում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին «սիրուն պետ», «սիրուն աղջիկ» արտահայտություններով` շատ տգեղ է ու ցավալի:
Բայց, երբ օրենսդիր իշխանության կին ներկայացուցիչը փորձում է արդարացնել իր խմբակցության ղեկավարի թույլ տված կոպիտ դիմելաձևը, ու նույն արտահայտությունն անում է ԱԺ ամբիոնից, նախադասությունն սկսելով «մինչև հիմա այդ սիրուն աղջիկը...», պարզապես ցույց է տալիս, որ նա բացարձակ միտք չունի իր թիմակիցների շահերը պաշտպանելուց բացի պաշտպանել մեր հասարակության այլ խմբերի շահեր: Այսքանը»: