Թբիլիսիում ժամեր առաջ գրանցված ուժգին քամու հետևանքով երկաթյա կոնստրուկցիան ջարդվել և ընկել է զբոսաշրջիկների վրա, որի արդյունքում կա մեկ զոհ և երկու վիրավոր։
Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
«Տեղեկացնում ենք, որ նրանց թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Զբոսաշրջիկները Կորեայի Հանրապետության քաղաքացիներ են»,- նշված է հաղորդագրությունում։