Հանրապետության տարածքում`

Հունիսի 24-26-ը՝ հյուսիսային շրջաններում, 27-29-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով։

 

Երևան քաղաքում՝

Հունիսի 24-26-ը` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-29-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:

 

Երևան քաղաքի հունիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 37.60C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 9.40C (1969 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 23.40C