Երգչուհի Եվա Ռիվասը կիսվել է նոր, համարձակ լուսանկարներով։
Կադրերը հրապարակվել են երգչուհու միկրոբլոգում, որն, ի դեպ, վերջին մի քանի ամսիների ընթացքում սոցիալական ցանցում բավական պասիվ էր։ Նոր հրապարակված լուսանկարներում երգչուհին շրջազգեստ է կրում, որը զարդարված է գեղեցիկ նախշերով եւ բացվածք ունի ոտքերի հատվածում։ Հագուստն ընդգծել է Ռիվասի սլացիկ կազմվածքը։ Մեկնաբանություններում երգչուհին պատմել է այն մասին, թե ինչպես է սկսվում իր առավոտը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված կադրերում Ռիվասը սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի բարձրակրունկների եւ կոստյումի հետ։ Կերպարն ամբողջացրել էր վառ դիմահարդարումը։ «Երկարությունը կարեւոր է»,- լուսանկարը մեկնաբանել էր Ռիվասը։