Հանրապետության տարածքում`
Հունիսի 25-26-ը հյուսիսային շրջաններում, 27-30-ը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, 28-29-ն առանձին վայրերում՝ ինտենսիվ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 27-29-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով։
Երևան քաղաքում՝
Հունիսի 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ, 26-ին` երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 27-30-ը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ նաև քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վ արագությամբ:
Երևան քաղաքի հունիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.10C (1985 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ 11.20C (1988 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ 24.20C