«Սիրելի’ Հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս երկրի Մայր օրենքի` Սահմանադրության օրվա կապակցությամբ:
1995 թ.-ի հուլիսի 5–ին մեր նորանկախ երկրի պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց համաժողովրդական հանրաքվե`Սահմանադրության հաստատման համար: Այդ օրը Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրեց մեր երկիրը սոցիալական, ժողովրդավարական և իրավական դարձնելու ուղին: Մենք ցույց տվեցինք, թե ինչպիսի երկիր ենք ցանկանում կառուցել, հաստատեցինք, որ չենք կարող և իրավունք չունենք կյանքի չկոչել Մայր օրենքով հռչակված հիմնարար դրույթները:
Կրկին անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` համոզված եմ, որ միասին կկառուցենք ավելի լավ, ավելի պաշտպանված ու ապահով Հայաստան»: