Ֆուտբոլի Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում մասնակցում է «Հայաստան Ինժեներական Շաբաթ» միջոցառման փակման արարողությանը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստը միջոցառման հատուկ հյուրն է։
«Բոլոր երկրներում գիտեն, որ ես հայ եմ, քանի որ միշտ նշել եմ իմ ծագման մասին եւ հպարտ եմ դրա համար։ Շատ ուրախ եմ գտնվել Վանաձորում։
Նախարարը պատմեց ինձ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացման մասին եւ ծանոթանալուց հետո տեսա, թե ինչ մեծ ներուժ ունենք։
Նույնը ցանկալի է ֆուտբոլում, որտեղ ունենք Մխիթարյան, բայց դա բավարար չէ։
Իմ խորհուրդն է․ միշտ դրեք մեծ նպատակներ եւ հասեք դրանց։ Դա հաջողության հասնելու առաջին նախապայմանն է»,- նշեց Յուրի Ջորկաեֆը։
Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը խթանում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը Վանաձորում և տարածաշրջանում։