Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի հայտնի արտահայտությամբ անցյալ տարվա ապրիլին Սերժ Սարգսյանը հեռացավ ՀՀ վարչապետի պաշտոնից: Մինչ օրս մեր երկրի երրորդ նախագահի պաշտոնը բռնազավթած անձը գնահատական չի հնչեցրել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:
ՀՀԿ-ականների և դավադիր «թայֆայի» այլ ներկայացուցիչների վայրահաչոցներն ուղղակի անպակաս են հասարակության կյանքից, բայց Սերժ Սարգսյանը շարունակում է լռել: Նրանք ովքեր կարծում են, որ Սարգսյանը լվացել է ձեռքերը և կտրվել է քաղաքականությունից, չարաչար սխալվում են:
Որպես ժողովրդի և լեգիտիմ իշխանության դեմ մղվող հիբրդիային պատերազմի առաջնամարտիկներ ՀՀԿ-ի առաջնորդը ընտրել է Աշոտյանին, Շարմազանովին և էլի մի քանի քաղաքական դիակների: Վերջիններս հայտարարում են, որ պատեհ ժամանակին Սերժ Սարգսյանը կխոսի: Իսկ խոսելու ժամանակը կարծում ենք բավական հեռու է: Ժամանակը արդյունավետ կերպով աշխատում է Սերժ Սարգսյանի օգտին: Ավելին, սև «թայֆայի» անդամները կամա թե ակամա գորշացնում են Սարգսյանին:
Ավելի ցայտուն կերպով դա անում է Ռոբերտ Քոչարյանը, որը տարիներ շարունակ համարվում էր Սերժ Սարգսյանի քաղաքական սիամական երկվորյակը: Իր ագրեսիվ և ստոր պահվածքով Քոչարյանը հասարակության որոշ շերտերում առաջ է քաշում հետևյալ թեզը․ «Արա, դե Սերժին Քոչարյանի հետ չես համեմատի: Մարդն ասեց, որ սխալվել է ու հեռացավ, իսկ էս մեկը ոչ միայն չի ուզում հանձնվել, այլ մատ է թափ տալիս մեզ վրա»:
Սև թայֆայի շրջանակում Սերժ Սրագսյանը ակամայից միավորներ հավաքեց նաև Արցախի նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի Քոչարյանի կալանքից ազատելու անձնական երաշխավարություն ներկայացնելու արդյունքում: Ոմանք շտապեցին արձանագրել, որ ի տարբերություն ղարաբաղյան կլանի մյուս կարկարռուն ներկայացուցիչների, Սերժ Սարգսյանը չգնաց դավադիր քայլին:
Քոչարյանի՝ բանտում գտնվելու պայմաններում սև «թայֆայի» պարագլուխ Սերժ Սարգսյանն ըստ էության ճիշտ մարտավարություն է ընտրել: Կլանի մնացուկները ակտիվ են, իսկ պարագլուխը՝ լուռ սպասում է: Չի բացառվում, որ որոշ ժամանակ անց Սերժ Սարգսյանը հայտարարի, որ Քոչարյանը շարմազանովները ու աշոտյանները սխալ էին փորձելով պահպանել իր գորշ կարգավիճակը: