ՌԴ Իրկուտսկ քաղաքի կենտրոնում մահացել է Մոնղոլիայից ձեռնարկատերը, որը փորձել է վերկանգնել կորցրած Ռուսասանի անձնագիրը:

Կիրովի №3 վերակենդանացման բաժանմունքում մահացել է Մերձավոր Արևելքի բնակիչը, որը երեք ժամ նստել է բարձրահարկ շենքի կտուրում: Այսպիսով նա ցանկացել է իր բողոքը արտահայտել պետական կառույցներին, որոնք երկար ժամանակվա ընթացքում չեն կարողացել օգնել նրան ստանալու անձը հաստատող փաստաթուղթը:

Բարձրանալով 20 մետրանոց բարձրահարկ օֆիսային գրասենյակի կտուր երեք ժամվա ընթացքում ձեռնարկատերը սպռնացել է, որ իրեն ցած կնետի:

Դեպքի վայր են ժամանել միանգամից դիվանագիտական առաքելության և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ: Ոստիկանները շրջապատել են բիզնես կենտրոնը, իսկ հոգեբանները փորձել են համոզել բիզնեսմենին իր կյանքին վերջ չտալ:

«Երեք ժամվա ընթացքում նրա հետ բանակցություններ են վարել հոգեբանները, սակայն վերջիններիս այդպես էլ չի հաջողվել համոզել, որ նա հետ իր որոշումից»,- նշել է Իրկուտսկի շրջանի գործերով ՆԳՆ գլխավոր վարչության մամլո ծառայության ղեկավար Գերման Ստրուգլինը և ավելացրել,- վերջին պահին փրկարարներին հաջողվել է նրա վրա ամրացնել հատուկ միջոցներ, սակայն վերջին պահին նա ազատվել դրանցից և թռել 18-20 մետր բորձրությունից: Նախնական տվյալներով տուժածը Մոնղոլիայի բնակիչ է»:

Մետակայում հերթապահող բժիշկները միանգամից անհապաղ տուժածին տեղափոխել են հիվանդանոց, սակայն այդպես էլ չեն կարողացել փրկել վերջինիս կյանքը: Բազմաթիվ վնասվածներից և կոտրվածքներից տղամարդը մահացել է այդպես էլ չհասցնելով ասել իր անունը:

Ականատեսների խոսքերով հոգեբանների հետ զրույցը տարվել է օտար լեզվով: Լացելով Իրկուտսկի բնակիչը խնդրել է նրան օգնել նոր անձնագիր ստանալու հարցում: