Լրագրող Արիս Վաղարշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ակնհայտ ոչ այնքան առողջ որոշ մարդիկ երկրորդ տարին է՝ ինչ Սերժին դիմում են իբրև գերագույն գլխավոր հրամանատարի: Եթե անցյալ տարի մի փոքր ընկալելի էր՝ շոկ, ցնցում, երիտասարդ կարիերաների խորտակում, ապա այս տարի պարզ է, որ հիվանդությունը ոչ միայն չի նահանջում, այլ հակառակ՝ խորանում է:
Եթե գերագույն գլխավոր հրամանատար է, բա իրա բանակն ո՞ւր է: Թե՞ բանակ ասելով նկատի ունեք ՍԴ 7 անդամներին կամ Մելիք-Ադամյանում պատսպարված մի քանի տասնյակ գործազուրկներին: Ի՞նչ գերագույն գլխավոր, որ մի տարի է ոչ գվում է, ոչ բվում: Դեղերն ակնհայտ չեն օգնում էդ մարդուն, փոխեք դեղերը:
Ասենք, սկսեք անվանել կայսր կամ տիրակալ: Ջրվեժի ամառանոցի պատերից ներս, երբ ролевые игры-ներ եք բզբզում, ինչպես ուզում եք անվանեք: Կարող եք փորձել Ֆոն Կլաուզևից կամ Հուլիոս Կեսար, իսկ Աշոտյանին` Անտոնիոս, ԷՇ-ին` Օգոստոս, նա խուդոյ կանեց` Կլեոպատրա:
Քանի ձեզ չեն արգելել իբրև հանցավոր կազմակերպության, լավից-վատից կուսակցություն եք: Չի կարելի ավելի վատը լինել, քան «Կուկուռուզը» կամ «Քարե դարդը»:
Հ.Գ. Սե՛րժ ջան, առողջություն քեզ: Ռոբը դեռ պտի դատարանում երգի, դու էլ ձայնակցես»: