Դուբայի կառավարիչ Մուհամմեդ բին Ռաշիդի կինը՝ արքայադուստր Խայան փախել է նրանից՝ իր հետ միասին տանելով 40 մլն դոլար: Այս մասին հայտնում է The Sun-ը:
Նշվում է, որ նա անհետացել է դեռ փետրվարին, սակայն այդ փաստը խնամքով թաքցվել է:
Որոշ տեղեկությունների համաձայն, Խայան իր 2 երեխաների՝ 11-ամյա դստեր եւ 7-ամյա որդու հետ թաքնվում է Գերմանիայում: Այնտեղ նա ապաստան է խնդրել իշխանություններից, որից անմիջապես հետո ամուսնալուծության դիմում է գրել: Խայան հայտնել է, որ 40 միլիոն դոլարը ծախսում է նոր կյանքի կառուցման համար:
Լրատվամիջոցը հայտնում է նաեւ, որ հենց այս հանգամանքն է պատճառ հանդիսացել Գերմանիայի եւ ԱՄԷ-ի հարաբերությունների վատթարացման: Դուբայի կառավարիչը դիմել է Գերմանիայի իշխանություններին՝ իր ընտանիքի վերադարձի համար, սակայն պահանջը չի բավարարվել:
Ավելի վաղ Մուհամմեդ բին Ռաշիդից փորձել էր փախչել մյուս դուստրը: Աղջկա ծանոթները նշել են, որ նա այժմ անվտանգության մեջ է եւ գտնվում է Դուբայի տարածքում: